Բելառուսի ընդդիմությունը ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների անձնական տվյալները հրապարակել է համացանցում
Բելառուսի ներքին գործերի նախարարության անձնական անվտանգության գլխավոր վարչության պետ, գնդապետ Անդրեյ Պարշինը հայտարարել է, որ ՆԳՆ 300 աշխատակցի անձնական տվյալ համացանցում է հայտնվել, գրում է eadaily.com կայքը:
«Այսօր որոշակի լարվածություն կա: Նկատվում է ապակառուցողական միավորումների ակտիվություն. փորձում են սպառնալ ոստիկանության աշխատակիցներին, վախեցնել նրանց, վիրավորել: Միևնույն ժամանակ ակտիվորեն նրանց տվյալներն են տարածում: Օգոստոսի 9-ից սկսած ոստիկանության ավելի քան 300 աշխատակցի տվյալ է հայտնվել համացանցում»,- նշել է նա և հավելել, որ տարեսկզբից վերջին յոթ ամսվա ընթացքում ավելի քիչ են նմանատիպ դեպքեր եղել, քան օգոստոսի 9-ից հետո:
Գեներալն ընդգծել է, որ նման գործողություններից «ողբերգություն սարքել պետք չէ», քանի որ ընտրելու իրավունք ունեցող բնակչների շատ փոքր տոկոսի մասին է խոսքը, իսկ նման գործողությունների հեղինականերն առանձին միավորումներ են, որոնք պետությունը պառակտելու գործով են զբաղվում:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: