ԿԳՄՍՆ-ն նշել է, թե քանի աշակերտ է մասնակցում հեռավար դասերին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է կենտրոնացված հեռավար ձևով` հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։
Աշակերտի առցանց կրթության կազմակերպման համար դպրոցի օպերատորից հարկավոր է ստանալ երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը և գրանցվել այս հղումով՝ https://portal.office.com։
Գրանցման քայլերը ներկայացված են կից տեսանյութում ։ Անհրաժեշտ է միանալ աշակերտի դասարանի թիմին և հետևել դասավանդող ուսուցչի հրահանգներին։
http://e-school.am/ կայքում կտեղադրվեն նաև դասարանների հղումները։ Գրանցվելով և անցնելով այդ հղումներով` հեշտությամբ հնարավոր է օգտվել առցանց դպրոցի տրամադրած բովանդակությունից։
Կենտրոնացված հեռավար ուսուցմամբ ապահովվում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը։
e-school Armenia նախագիծն ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը՝
1) տեսադասերի,
2) վեբինարների,
3) էլեկտրոնային նյութերի միջոցով։
Երեխայի գնահատման համար պատասխանատու է դպրոցը։
Գնահատման և մասնակցության հաշվառման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել դպրոց, քանի որ այն տեղեկացված է լինելու աշակերտի ակտիվության և մասնակցության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ աշակերտը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, ինչպես նաև եթե ընտանիքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ կամ ընտանիքի որևէ անդամ կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում է՝ բժշկական հաստատ համապատասխան ցուցումով։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...