Ամուլսարում 65 միլիոն դոլարանոց տեխնիկան` երկարատև ապօրինությունից հետո
«Լիդիան Արմենիան» ընկերությունը տարածել է հայտարարություն և տեսանյութ, «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերաբերյալ․
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում շարունակում է երկամյա ապօրինության արդյունքում պատճառված վնասների գնահատման, ենթակառուցվածքների վերանորոգման, ճանապարհների բարեկարգման, տեխնիկայի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քանի 80 աշխատակից, որոնց մեծ մասը` Ամուլսարի հարակից համայնքներից:
Նախորդ շաբաթ Ամուլսարում էին գտնվում նաև Zeppelin Armenia-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերանորագման աշխատանքները: Հիշեցնենք, որ Ամուլսարում գտնվող «Լիդիանի» ավտոպարկն ամենախոշորն է Հայաստանում` ընդհանուր 65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով տեխնիկան, հայտնվելով բարձիթողի վիճակում, կրել է զգալի վնասներ, մանսագետները չեն բացառում նաև գողության փաստը, որովհետև որոշ թանկարժեք պահեստամասներ անհետացել են: Մասնագետներն աշխատում են տեխնիկայի վերականգնման և վնասների գնահատման ուղղությամբ։ Վերականգնված տեխնիկայի մի մասն արդեն ներգրավվել է Ամուլսարում իրականացվող որոշակի աշխատանքներին:
Միաժամանակ Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումը շարունակում է պարբերաբար խանգարել աշխատակիցների ելումուտին, սպառնալ սեփական համայնքի բնակիչներին։ «Լիդիան Արմենիան» օրենքի շրջանակներում պաշտպանելու է Ամուլսարի տարածքն ապօրինի ոտնձգություններից։ Համայնքներում օրինական աշխատանքով իրենց ապրուստը վաստակող բազմաթիվ բնակիչների անվտանգության ապահովումը իրավապահ համակարգի լիազորությունն ու պարտավորությունն է, որը, հույս ունենք, որ պատշաճ կկատարվի»,-ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուբայում զույգը վճարել է 95.000 դոլար ապագա երեխայի սեռը Բուրջ Խալիֆայի վրա տեսնելու համար
Դուբայում զույգը վճարել է 95.000 դոլար ապագա երեխայի սեռը Բուրջ Խալիֆայի վրա տեսնելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գաղտնի նկարահանում. «Հանրապետականը 70 գլուխ անասունա ունեցել խորհրդարանում». Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է
Համացանցում է հայտնվել գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վիրավորում է հանրապետական կուս...