Վրաստանում չի նախատեսվում կարանտին կամ արտակարգ դրություն հայտարարել
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ՝ չի նախատեսվում երկրում կարանտին, կամ արտակարգ դրություն հայտարարել։ Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին նա հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո։
«Պետությունը այժմ ավելի պատրաստված է։ Առողջապահական համակարգը նույնպես ավելի լավ է պատրաստված։ Հստակ կարող ենք ասել, որ չի նախատեսվում լրիվ կարանտին հայտարարել, ինչպես նաև չենք պատրաստվում արտակարգ դրություն հայտարարել։ Կառավարությունը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։
Իր ելույթի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավարը բնակչությանը կոչ է արել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է` վթարի պատճառով 2 օր ջրանջատում կլինի նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Վրաստանում նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սեպտեմբերի 15-ից ևս մի քանի փոփոխություն է մտել ուժի մեջ: Կառա...
Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր S-300-ները
Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր...