Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Ավիատոմսի արժեքը՝ 13․000 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։
ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»,- գրված է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...