Չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավորումը. Մակունց
Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով, և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք, առաջինը ես իմ մասին եմ խոսում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով «Լուսավոր Հայաստանի» հարցապնդմանը և հարցին, թե գո՞հ
են նախարարի աշխատանքից:
«Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավորումը առնվազն այս պահին: Այնպես որ առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ և մեր դիտարկումները կներկայացնենք»:
Ինչ վերաբերում է կարանտինին, ապա Լիլիթ Մակունցը նկատեց, որ համավարակի դեմ պայքարը դեռ շարունակվում է: «Արտակարգ դրությունը իրենից ենթադրում է շատ ավելի խիստ սահմանափակումներ, քան արտակարգ իրավիճակը: Դրանով պայմանավորված, նաև մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկն է եղել և մենք փոխել ենք ռեժիմը: Իհարկե, սա չի նշանակում, որ կանոնները խստորեն չպետք է պահպանվեն, պարզապես որոշակի մեղմացումներ առանձին դեպքերում կան»,-ասաց նա և օրինակ բերեց մշակութային հաստատությունների աշխատանքը, բուհերի, դպրոցների աշխատանքի վերսկսումը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...