
Ավտովթար Երևանում․ SAS սուպերմարկետի հարևանությամբ բախվել են՝ Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը. Shamshyan. com

Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում, SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Panamera-ն հաշվառված է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Տաթև Տ․-ի անվամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: