«Հաղթանակ» զբոսայգին վերաբացվել է
«Հաղթանակ» զբոսայգու ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այգին արդեն վերաբացվել է։
«Սիրելի այցելուներ սիրով տեղեկացնում ենք ,որ մենք արդեն բացվել ենք․․․»,- ասված է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին է սահմանվել:
Կարանտինի նոր կանոններով հանրային միջոցառումները թույլատրելի են 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ, դիմակ դնելու պարտադիր պահաջը չի գործի օրինակ՝ հանգստյան գոտիներում, սարերում կամ անտառներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների և նման բնույթի այլ միջոցառումների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Նոր չարտերային չվերթների ժամանակացույցը
ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը սեպտեմբերի 16-ին, 17-ին,...
ՇՊՀ ուսանողները դիմել են Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը
ՇՊՀ Ուսանողական Խորհուրդի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ուշադրություն.ՇՊՀ Ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հ...
Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ
Ներկայում Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Ինչպես հաղորդում է...