Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ
Ներկայում Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, տեղեկությունը հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական տնօրեն Մարինա Էզուգբայան:
Միայն վերջին օրում Վրաստանում 87 նոր դեպք է հաստատվել: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 23 պացիենտ է բուժվում, որոնցից մեկը` ծանր, մեկը` ծայրահեղ ծանր վիճակում:
Էզուգբայայի գնահատմամբ` հիվանդների մեծ թիվը նշանակում է, որ երկրում կորոնավիրուսի նոր ալիք է սկսել: Ըստ մասնագետի` ներկա դրությունը հետևանք է ներքին տուրիզմի ակտիվացման և անվտանգության կանոնների անտեսման: Միաժամանակ, Վրաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է կանխատեսվում հոկտեմբեր-նոյեմբերին: Էզուգբայան հաստատել է` Վրաստանը դուրս է եկել «կանաչ գոտուց»: Եթե հուլիսի սկզբին 100 հազար բնակչի համար հիվանդացության ցուցանիշը 0,7 է, այսօր` 10,2 Է: Սա «դեղին»` զգուշացնող գոտին է, երբ 100 հազար բնակչի համար 10-ից 30 է ցուցանիշը: 30-ից հետո երկրներն ու տարածաշրջանները համարվում են կարմիր գոտի:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...
Մարգարիտա Սիմոնյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրե...