Հուսով եմ՝ առաջիկայում մեր հայրենակիցները կմեկնեն ՌԴ. Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող և աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն և միանալ իրենց ընտանիքներին և հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում: Պետությունը չպետք է անտարբեր գտնվի և անտեսի այս խնդրի հրատապ լուծումը :
Այսօր առավոտյան ես նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ. Ի. Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել այս խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը:
Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ, և մեր հայրենակիցները կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն:
Ներկայացնում եմ իմ կողմից Լ. Ի. Կալաշնիկովին ուղղված նամակի տեքստը:
Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիդ մաղթում եմ համբերություն»,-գրել է պատգամավորը:
[c411b84689f9443221c204a9ad2b493c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...