ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը մեքենայով «շրջել է» հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի հետ
Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը զավեշտալի տեսանյութ է նկարահանել, որում ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույն մեքենայում է հայտնվել: Այն ցուցադրվել է Առաջին ալիքի եթերում:
Տեսանյութի համար կադրերը վերցվել են Ղրիմում «Տավրիդա» մայրուղու նոր հատվածների բացմանը պետության ղեկավարի օգոստոսյան ուղեւորությունից, երբ նա Aurus է վարում:
Մոնտաժի շնորհիվ Ուրգանտը հայտնվել է ուղեւորի նստարանին: Նրա հարցերը հարմարեցրել են Պուտինի ակնարկներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսպես, ի պատասխան տուգանք չստանալու համար ամրագոտին գցելու անհրաժեշտության մասին նախագահի խոսքերի՝ հաղորդավարը ասում է, որ մտածում էր, թե իրենցից ով առաջինը կկատակի:
«Դուք ինձնից առաջ ընկաք»,- ասում է Ուրգանտը:
Ճանապարհին հաղորդավարը նախագահին ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ դոլարի ու ռուբլու մասին մի քանի կատակ է պատմում: Ի դեպ, վերջինը պետության ղեկավարին «դուր չի գալիս»:
Տեսանյութի վերջում Ուրգանտը հայտարարում է, որ ընթացքի ժամանակ հեռուստակենտրոնի մոտ դուրս է ցատկելու:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ
Թիֆլիսի կենտրոնում` Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի տարածքում պայթյուն է տեղի ունեցել: Կան տուժածներ: Այդ մասին հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների կողմից աֆրոամերկացուն շնչահեղձ անելու շոկային կադրերը Նյու Յորքում ցույցերի են հանգեցրել
Նյու Յորք-ում կրկին մեծամասշտաբ բողոքի ակցիաներ են մեկնարկել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել է ոստիկանների կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի «ռազմաբազայի» աշտարակներից մեկի վրա արջ է բարձրացել
Թուրքիայի «ռազմաբազայի» աշտարակներից մեկի վրա արջ է բարձրացել: Այս մասին հայտնում է Iz.ru թելեգրամյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում անհայտ անձը փեյնթբոլ տեսակի ատրճանակից կրակել է պատգամավորի վրա
Ուկրաինայում անհայտ անձը փեյնթբոլ տեսակի ատրճանակից կրակել է պատգամավորի վրա: Ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավո...