Հասարակություն

Դիմակներով և ախտահանիչ միջոցներով նախարարությունը կաջակցի, եթե դպրոցի բյուջեն չբավականացնի. Արայիկ Հարությունյան

Դիմակներով և ախտահանիչ միջոցներով նախարարությունը կաջակցի, եթե դպրոցի բյուջեն չբավականացնի. Արայիկ Հարությունյան
Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է նոր ուսումնական տարվան և սովորղների դասապրոցեսը կազմակերպելուն: Նա նշել է…

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է նոր ուսումնական տարվան և սովորղների դասապրոցեսը կազմակերպելուն:

 

Նա նշել է, որ պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ տրամադրելու, եթե օրինակ երեխայի դիմակը վնասվել կամ կորցրել է. նախարարությունը որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրի, ինչպես նաեւ ախտահանիչ միջոցներ:

Օգտատերերից մեկը նախարարին հարցրեց` հնարավոր է` համաճարակից ելնելով, այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերադառնանք հեռավար ուսուցման, ինչին ի պատասխան նախարարը ասաց. «Մեզ համար ամենաանցանկալի ընթացքը կլինի, քանի որ համակարգը անընդհատ վերափոխելը շատ դժվար է նախարարության համար եւ այնուամենայնիվ ազդում է կրթության որակի վրա, քանի որ այդ փոփոխությունները բացասական ազդեցություն ունեն: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ նման ընթացք չլինի եւ լիարժեք պատրաստվում ենք դպրոցների վերաբացմանը: Սա կապված է նրանից, թե որքանով ենք հակահամաճարակային կանորնները հարգում եւ պահում Առողջապահության նախարարության եւ պարետատան ցուցումները»:

Հարցին` առաջին դասարանցիները պարտադիր դիմակներով պետք է լինե՞ն, նախարար Հարությունյանը պատասխանել է, որ այդ ցուցումներն ու կարգավորումները տրված են դեռեւս մայիս-հունիս ամիսներին, երբ 6 տարեկանից բարձր քաղաքացիները պետք է կրեն դիմակ, դա վերաբերվում է նաեւ դպրոցականններին. «Առաջիկայում եւս քննարկում կունենանք եւ փոփոխությունը նույնպես կապված է լինելու հակահամաճարակային ընդհանուր իրավիճակից, եթե ունենանք թվերի նվազում, ապա բնականաբար այդ կարգավորումները նույնպես կթուլանան, մենք մշտական կապի մեջ ենք պարերտատան հետ եւ Առողջապահության նախարարության հետ»։

Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ այն ուղեցույցը, որը հրապարակվել է, կարող է ամեն շաբաթ փոփոխվել` կապված այդ ոլորտի եւ կորոնավիրուսի իրավիճակի փոփոխության հետ:

Մեկ այլ օգտատիրոջ այն հարցին` ի՞նչ կլինեն այն դպրոցների եւ այն աշակերտների հետ, որոնք կհրաժարվեն դիմակներով հաճախել դասերին, Արայիկ Հարությունյանն ասել է. «Այդ ուղղությամբ նախարարությունը դպրոցներին աջակցելու է: Փոխվարչապետի մոտ ունեցած քննարկման արդյունքում, որոշվել է, որ տեսչական մարմինները նույնպես դպրոցներին եւ ուսումնական հաստատություններին կաջակցեն: Մենք նաեւ այս ընթացքում կաշխատենք ծնողների հետ եւս կգանք համաձայնության այն առումով, որ կանոնները պետք է պահվեն, երեխաները պետք է հաճախեն: Դպրոց չհաճախելու դեպքում կլինեն համապատասխան բացասական հետեւանքներ, կրթության շարունակականության ընդհատում, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է հետագա ամիսներին եւ տարիներին առաջադիմության խնդիրների եւ ընդհանուր առմամբ կրթական ցենցի նվազման»:

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250