Կրիշտիանու Ռոնալդուն հրեց լուսանկարվել ցանկացող երկրպագուին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրեց մի երկրպագուի, որը փորձում էր մոտենալ հարձակվողին՝ լուսանկարվելու համար։


 Երևանի հյուրանոցներից մեկում, որտեղ պորտուգալացի ֆուտբոլիստները մնում են 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ, երկրպագուներից մեկը վազեց դեպի պորտուգալացի ֆուտբոլիստը՝ նրա հետ լուսանկարվելու համար։ Ի պատասխան՝ Ռոնալդուն հրեց երկրպագուին, և անվտանգության աշխատակիցները փակեցին մյուս երկրպագուների ճանապարհը։


Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին։



Ավելի վաղ Պորտուգալիայի հավաքականը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասվում էր, որ «Դժվարությունը մեծ է լինելու։ Մենք պետք է պատրաստ լինենք պատասխանատվության»։

Քաղաքականություն

Պատահարներ