ԵՄ-ի նկատմամբ վստահությունը նվազում է. Բելգիայի արտգործնախարար

Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ համաձայնության չգալու անդամ պետությունների անկարողությունը միջազգային ասպարեզում խաթարում է Եվրամիության հեղինակությունը։


ԵՄ-ի նկատմամբ վստահությունն «անկում է ապրում» Գազայում և Արևմտյան ափին Իսրայելի գործողությունների համար պատժելու անդամ պետությունների անկարողության պատճառով, The Europe Conversation -ին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն։


Նա շեշտել է, որ Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներն արգելափակող Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան և Չեխիան պարտավոր են պահպանել միջազգային իրավունքը։


«Ես հասկանում եմ, թե ինչու Գերմանիան չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ»,- ընդգծել է նա։ Բեռլինը վերջերս որոշել է դադարեցնել զենքի արտահանումը Իսրայել, բայց Գերմանիան դեռևս համարվում է հրեական պետության կողմնակիցը Եմ-ում։

Քաղաքականություն

Պատահարներ