
Կանադան այլևս հույսը չի դնում Վաշինգտոնի վրա

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ասել, որ Օտտավան այլևս չի կարող հույսը դնել Վաշինգտոնի վրա որպես հուսալի առևտրային գործընկեր՝ ԱՄՆ մաքսատուրքերի և ԱՄՆ առևտրային քաղաքականության փոփոխության պատճառով։
Քարնին համաշխարհային առևտրում տեղի ունեցողը անվանել է «ճեղքվածք, այլ ոչ թե անցում»։
«Այժմ, աշխարհի ամենամեծ տնտեսություն մուտք գործելու համար երկրները պետք է բառացիորեն գնեն այն՝ ներդրումների և իրենց առևտրային քաղաքականության միակողմանի փոփոխությունների միջոցով։ Սա տեղի է ունենում համաշխարհային ցնցումների, աշխարհաքաղաքական տեղաշարժերի, տեխնոլոգիական հեղափոխության և «կանաչ» տնտեսության անցնելու անհրաժեշտության ֆոնին», - ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ այս քայլերի ազդեցությունն արդեն զգացվում է. աշխատողները կորցնում են իրենց աշխատանքը, տասնամյակների ընթացքում կառուցված մատակարարման շղթաները փլուզվում են, ընկերությունները ստիպված են փոխել իրենց հումքի աղբյուրները, իսկ անորոշությունը խոչընդոտում է ներդրումները և դանդաղեցնում տնտեսական աճը։