Ֆիցոն պատրաստ է Ուկրաինայի հետ կիսվել ԵՄ-ին անդամակցելու Սլովակիայի փորձով

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին և պատրաստ է կիսվել անդամակցություն ձեռք բերելու իր փորձով։


Ինչպես հաղորդում է «Եվրոպական պրավդան», նա այս մասին ասել է ուրբաթ օրը Ուժգորոդում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։


Ֆիցոն ցանկություն է հայտնել, որ Ուկրաինան ունենա «լավ եվրոպական հեռանկար»։


«Եվրամիությանը անդամակցությունը, իհարկե, կապված է բարդ գործընթացի հետ, որը պետք է ավարտվի։ Ես պարոն նախագահին առաջարկեցի Սլովակիայի կառավարության ողջ փորձը», - ասել է Սլովակիայի վարչապետը։


Նրա խոսքով՝ Սլովակիան «շատ ճակատագրական սխալներ» է թույլ տվել անդամակցության գործընթացից առաջ։


«Եթե մենք դրանք չանեինք, մեր դիրքերը Եվրամիությունում կարող էին ավելի ուժեղ լինել, քան հիմա է», - հավելել է Ֆիցոն։

Քաղաքականություն

Պատահարներ