Հայ և ադրբեջանցի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել Հայաստան և Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ
2025թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:
2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:
Պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին մի շարք օրենքներ է ստորագրել:Մասնավորապես, նախագահը ս...
Կրեմլը չի մեկնաբանի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիֆինգի ընթացքում հայտնել է, որ Կրեմլը մտադիր չէ մեկնաբանել ԱՄՆ-ի հետ Մայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանի հետ էդ հարցերը պարզե՛ք. Սինանյան
Վարչապետի աշխատակազմի սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է բյուջեն: Նշվում է, որ Սփյո...
ԱՄՆ-ն պատրաստվում է մեղադրել Ռուսաստանին․ CNN
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է Ռուսաստանին մեղադրել ամերիկյան ընտրությունների վրա ազդեցություն գործելու փորձ...