Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին․ Սիյարտո

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը չի փոխի իր դիրքորոշումը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ՝ նույնիսկ եթե Մոսկվան դրան դեմ չլինի։ 


Նա արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, ով տարօրինակ էր համարել, որ Հունգարիան դեմ է Կիևի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ անգամ Ռուսաստանը բացահայտ չի առարկում։


«Կրկին Զելենսկին դատում է սեփական չափանիշներով։ Ի տարբերություն նրա, Հունգարիայի դիրքորոշումը չի թելադրվում արտասահմանից։ Մեզ համար միևնույն է, թե ինչ է մտածում Մոսկվան ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին»,– գրել է Սիյարտոն։


Նրա խոսքով՝ Հունգարիայի կառավարությունը առաջնորդվում է բացառապես հունգարացի ժողովրդի կարծիքով, որն, ըստ նախարարի, չի ցանկանում տեսնել Ուկրաինան ԵՄ-ում։


«Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպիսին է ՌԴ-ի դիրքորոշումը, Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին»,– շեշտել է Սիյարտոն։

Քաղաքականություն

Պատահարներ