Կարծես` մենք կորցրել ենք Հնդկաստանն ու Ռուսաստանը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել իր Truth Social սոցցանցում՝ հրապարակելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ լուսանկարը։
«Կարծես թե մենք կորցրել ենք Հնդկաստանը ու Ռուսաստանը՝ ամենախորը, ամենամութ Չինաստանին։ Թող նրանք միասին երկար և բարգավաճ ապագա ունենան»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Այս շաբաթ Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները մասնակցել էին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ չինական Թիենծին քաղաքում։
Հավելենք, որ Պեկինում Ճապոնիայի կապիտուլյացիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ անցկացված ռազմական շքերթից հետո, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրառում էր արել՝ Ռուսաստանին, Չինաստանին և ԿԺԴՀ-ին, ըստ էության, մեղադրելով դավադրություն կազմակերպելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ նախագահը՝ ադրբեջանական գործողությունների մասին
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ...
Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին. Էդմոն Մարուքյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է զե...
Կրեմլը` Ղարաբաղում սրված իրավիճակի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղ...
Ստոլտենբերգը մեղադրել է Իրանին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը և ասել է, որ Իր...