Վրաստանում հայտնել են՝ ինչ է սպասում Սաակաշվիլիին հայրենիք վերադառնալուց հետո
Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
«Իհարկե, մենք ողջունում ենք, եթե Միխեիլ Սաակաշվիլին իր մեջ ուժ գտնի և գա Վրաստան, հենց սահմանին նրան սպասվում է ձերբակալություն և, իհարկե, վրացական բանտ, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ, և նրա գործով մի շարք մեղադրական դատավճիռներ են կայացվել»,- ասել է վրաց նախարարը տեղի հեռուստատեսությամբ:
Սաակաշվիլին, որը զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, այսօր ավելի վաղ հայտարարել էր Վրաստան վերադառնալու մտադրության մասին: Նա բազմիցս մեկնաբանել է գալիք խորհրդարանական ընտրությունները և հայտարարություններ արել երկրի գործող ղեկավարության անօրինականության մասին:
Այդ հայտարարությունների պատճառով Վրաստանը հետ է կանչել իր դեսպանին Կիևից: Թբիլիսին նման արտահայտությունները համարել է միջամտություն երկրի ներքին գործերին:
Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, երբ նրա դեմ մի քանի քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսով վերջինս հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բեռլինի կլինիկան առաջին տեղեկություններն է հաղորդել Նավալնու առողջական վիճակի մասին
Բեռլինի «Շարիտե» կլինիկան առաջին տեղեկություններն է հաղորդել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի մա...
Ես վերադառնում եմ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր...
Պուտինն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները
Ռուսաստանը Բելառուսի հետ կապված իրավիճակում ավելի զուսպ և չեզոք է, քան եվրոպացիներն ու ամերիկացիները: Այսպես է ՌԴ նախագա...