Ես վերադառնում եմ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր գործունեության և ապագա ծրագրերի մասին:
Սաակաշվիլին մասնավորապես նշում է, որ վերջին 7 տարիները իրեն հնարավորթյուն են տվել մտածել և վերագնահատել շատ հարցեր: Նախկին նախագահի խոսքով՝ այժմ նա ավելի լավ գիտի, թե ինչպես ավելի լավ ծառայի իր երկրին և խուսափի խնդիրներից: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
«Սխալներ իհարկե շատ եղան, եղան շատ մեծ սխալներ, սակայն աստված վկա ամենալավն էի ուզում իմ ժողովրդի համար… այսքան տարի անց, իմ կողմից թույլ տրված սխալների համար, այն գործերի համար, որոնք մինչև վերջ չեմ կատարել, ուզում եմ բոլորից հանրայնորեն ներողություն խնդրել», — ասում է Սաակաշվիլին իր խոսքում:
Սաակաշվիլին նշում է նաև, որ վերջին 7 տարվա ընթացքում չի եղել ոչ մի օր, որ չհետաքրքրվի Վրաստանի իրադարձություններով:
«Երբ լսում եմ Վրաստանի նորությունները, հստակ հասկանում եմ և գիտեմ, որ մենք կարող ենք ապրել շատ ավելի լավ, ավելի բարեկեցիկ և յուրաքանչյուր վրացի կարող է լինել հարուստ, և սրան մենք կկարողանանք հասնել, ես վերադառնում եմ»,- իր խոսքն ավարտելուց նշում է Սաակաշվիլին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ով կլինի Ադրբեջանի սպանված գլխավոր գողի քրեական կայսրության ժառանգը
Սպանված օրենքով գող, 47-ամյա Նադիր Սալիֆովի, որը հայտնի է որպես Գուլի, քրեական կայսրության տերը դարձել է նրա կրտսեր եղբա...
Վրաստանում հայտնել են՝ ինչ է սպասում Սաակաշվիլիին հայրենիք վերադառնալուց հետո
Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: РИА Нов...
Պուտինն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները
Ռուսաստանը Բելառուսի հետ կապված իրավիճակում ավելի զուսպ և չեզոք է, քան եվրոպացիներն ու ամերիկացիները: Այսպես է ՌԴ նախագա...