Պարզվել է Արմավիրում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով հոսպիտալացվածների ինքնությունը
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է օգոստոսի 24-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ամբողջական տվյալները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է՝ «Toyota Vitz»-ը վարել է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանը, իսկ Մեծամոր բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված Ջին Բեյ մակնիշի շտապօգնության ավտոմեքենան վարել է Հացիկ գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանը:
Վթարի հետևանքով «Toyota Vitz»-ի վարորդ Ա. Թամազյանը, նրա ուղևորներ, Դիլիջան քաղաքի բնակիչներ, 31-ամյա Շողեր Սիմոնյանը, 5-ամյա Արմեն Ս.-ն, Արմավիր քաղաքի բնակիչներ, 30-ամյա Մերի Բաղդասարյանը, 5-ամյա Եվա Թ.-ն և 1-ամյա Նարեկ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել էին Մեծամոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանի վարած «Ջին Բեյ» մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էջմիածին» բժշկակական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:
Բախման հետևանքով «Toyota»–ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ «Ջին Բեյ»–ը հաշվառված է «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում:
[b66c9bb6e3b6295ce28bf0cef8ee81fe.jpg]
[3d86cffdc2432b2ca771a5ff9a022680.jpg]
[b66c9bb6e3b6295ce28bf0cef8ee81fe.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...