Վրաստանում միկրոավտոբուսը ժայռից ցած է գլորվել. կա 17 զոհ
Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:
Ինչպես հայտնում է aliq.ge-ն` հղում անելով երկրի ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:
Քննություն է տարվում վթարի հանգամանքները պարզելու նպատակով։
Շատիլի գյուղը Վրաստանի հյուսիս-արևելքում է` Խեվսուրեթի պատմական հատվածում, այստեղ բերող ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Ձմռանն այն անանցանելի է առատ տեղումների պատճառով: Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով: Ամռանը քաղաք-ամրոց են այցելում հարյուրավոր զբոսաշրջիկներ:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...