Պատահարներ

Պայթյուն Յարոսլավլում․փլատակների տակ կարող է գտնվել կին եւ երեխա

Պայթյուն Յարոսլավլում․փլատակների տակ կարող է գտնվել կին եւ երեխա
Յարոսլավլի բազմաբնակարանային շենքերից մեկում փլուզումը տեղի է ունեցել 3-5-րդ հարկերում, զոհվել է մեկ կին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բատովի փողոցի №5 շենքի բնակարաններից…

Յարոսլավլի բազմաբնակարանային շենքերից մեկում փլուզումը տեղի է ունեցել 3-5-րդ հարկերում, զոհվել է մեկ կին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բատովի փողոցի №5 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, կատարվում է տարհանում։ Փրկարարների հաղորդմամբ՝ զոհվել է մեկ, տուժել՝ երեք մարդ։

«Դեպքի վայր ժամանելուց հետո պարզվել է, որ բնակելի 9-հարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում 3-5-րդ հարկերի շրջանում։ Շենքի բնակիչները տարհանվում են։ Կա երեք տուժած։ Մեկ կին մահացել է»,-հայտնել են Յարոսլավլի շրջանի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունից։

Հաղորդվում է, որ փլատակների տակ կարող է գտնվել կին եւ երեխա։ Ավելի քան 60 մարդ է տարհանվել, շենքում գրանցված է 342 բնակիչ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250