Նավալնիին կտեղափոխեն Գերմանիա
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման նպատակով:
Այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Գերմանական բրիգադը որոշել է, որ Նավալնուն կարող են տեղափոխել: Լսելով հարազատների պահանջները՝ նրանք այդ ռիսկն իրենց վրա են վերցնում, մենք դեմ չենք»,-ասել է նա:
Նշվում է, որ Նավալնին կլքի Օմսկը մի քանի ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Տոմսկից-Մոսկվա ուղեւորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում: Քաղաքական գործիչն այժմ կոմայի մեջ է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ԱՄՆ-ն է պատրաստել «այս խառնաշփոթը». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ձերժինսկի» ագրոկոմբինատի աշխատակիցների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախագահակա...