ԱՄՆ-ն է պատրաստել «այս խառնաշփոթը». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ձերժինսկի» ագրոկոմբինատի աշխատակիցների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ասել է, որ «այդ ամենը ծրագրում և ուղղորդում է ԱՄՆ-ն, իսկ եվրոպացիները՝ աջակցում են»։ Այս մասին գրում է Belta.by-ը։
«Մեզ համար պատրաստում էին այս խառնաշփոթը։ Եվ Ռուսաստանը վախենում էր մեզ կորցնել։ Արևմուտքն ինչ-որ կերպ որոշել է մեզ իր կողմը քաշել, ինչպես հիմա տեսնում ենք, ՌԴ դեմ։ Հիմա նրանք ուզում են այդ բալթյան-սևծովյան միջանցքը ստեղծել՝ Բալթիայի 3 բալթյան հանրապետությունը, մենք և Ուկրաինան։ Մեր օղակն է մնացել»,- ասել է նա։
Ըստ Լուկաշենկոյի՝ հատուկ կենտրոն է ստեղծվել Վարշավայի մոտ։
«Մենք վերահսկում ենք, գիտենք՝ ինչով է այն զբաղվում։ Հասկանում եք, երբ շուրջն անհանգիստ է և տանկեր ու ինքնաթիռներ են սկսում տեղաշարժվել, դա պատահական չէ»,- ասել է նա։
Նա ասել է նաև, թե Բելառուսում ոմանց վճարել են, ոմանց՝ մոլորեցրել, և սկսվել է հետագա գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Նավալնիին կտեղափոխեն Գերմանիա
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման նպատակով: Այս մասին լրագրողներին հայտնել է Օմս...