ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել «օրենքով գող» «Ուֆայի Գևորիկը». նա ձերբակալվել է
Օգոստոսի 19-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով տարաբնույթ միջոցառումների արդյունքում ձեռք բերած օպերատիվ տվյալները, Արաբկիր վարչական շրջանի սրճարաններից մեկում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել «Ուֆայի Գևորիկ» մականվամբ հայտնի, այսպես կոչված՝ «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին։
39-ամյա Գրիգորյանը Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից միջպետական ու միջազգային մակարդակով հետախուզվում էր Ռուսաստանի քրեական օրենսդրությամբ սահմանված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ զբաղեցնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Գևորգ Գրիգորյանը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ ձերբակալվածների պահման վայր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության տեսանյութը
Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոմսկի օդանավակայանի տեսախցիկներն արձանագրել են՝ ով է բաժակը փոխանցել Նավալնիին
Կադրեր են հրապարակվել Տոմսկի օդանավակայանի տեսահսկման խցիկների նկարահանումներից, որոնցում երևում է, թե ով է բաժակով խմիչ...