Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած կրակոցներից. պարզվել է վիրավորի և նրա վրա կրակած անձի ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 19-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Նարեկ Այդինյանը:
Վերջինը կասկածվում է երեկ՝ օգոստոսի 18-ին, Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած գազային ատրճանակով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Մուշեղ Խաչատրյանի պարանոցի և ստորին ծնոտի հատվածում վնասվածքներ պատճառելու մեջ:
Ավելի հաղորդել էինք, որ օգոստոսի 18-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու:
Կենտրոնի ոստիկանները պարզել էին, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր: Վնասվածքները պատճառվել էին գազային ատրճանակից արձակված կրակոցներից:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...