Պատահարներ
«Արթիկ» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի հանձնուքում կասկածելի զանգված է հայտնաբերվել
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող Վ.Մ.-ին 2020 թ. օգոստոսի 19-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Ա.-ի կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում հայտնաբերվել է արևածաղկի պարունակությամբ փաթեթում քողարկված, թմրամոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 8.53 գր. զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
[04e78f8fcd5331607fef9ce215a9654d.jpg]
[c2775e564f5ff25b31b9c7c21f7141f4.jpg]