ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիխանովսկայան Եվրոպայի ղեկավարներին կոչ է արել չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները
Բելառուսի նախագահ Ալեքեսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսյական տեսաուղերձով դիմել է Եվրոպական խորհրդին: Անգլերեն տեսանյութը հրապարակվել է «Страна для жизни» յութուբյան բլոգում: Տիխանովսկայան Եվրոպային կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները:
Տիխանովսկայան ասել է, որ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները թափանցիկ և արդար չեն եղել, և դրանց արդյունքները կեղծվել են:
«Մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել Բելառուսի քաղաքներում՝ պաշտպանելու իրենց ձայնը, դաժան ծեծի են ենթարկվել, ազատազրկվել են, կտտանքների են ենթարկվել ռեժիմի կողմից, որը կառչել է իշխանությունից: Կան հարյուրավորր վիրավորներ, առնվազն 2 զոհ: Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա, Եվրոպայի կենտրոնում: Ես ձեզ կոչ եմ անում չճանաչել այս կեղծված ընտրությունները: Լուկաշենկոն կորցրել է օրինականությունը մեր ժողովրդի և ամբողջ աշխարհի աչքերում», – ասել է Տիխանովսկայան:
Ընդդիմադիր գործիչը նաև հայտնել է, որ ստեղծել է Բելառուսի Ազգային համակարգող խորհուրդ, որը պետք է գլխավորի իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը երկխոսության միջոցով:
«Եվրոպայի պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ձեզ կոչ եմ անում աջակցել Բելառուսի զարթոնքին: Ես բոլոր երկրներին կոչ եմ անում հարգել միջազգային իրավունքի սկզբունքները, կոչ եմ անում հարգել Բելառուսի ինքնիշխանությունը և բելառուսական ժողովրդի ընտրությունը», – հավելել է Տիխանովսկայան:
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ինչպես նաև ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հայտարարել են այն մասին, որ չեն ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսինս և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսում թատրոնի դերասաններն ու լրագրողները աշխատանքից հեռացման դիմումներ են ներկայացնում
Բելառուսի մշակույթի նախարար Յուրի Բոնդարն այսօր Յանկա Կուպալայի անվան թատրոն է ժամանել, որի աշխատակիցները նրան աշխատանքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՕՄՕՆ-ի աշխատակիցները ցրել են Մինսկի տրակտորի գործարանի մոտ հավաքված մարդկանց
Օգոստոսի 19-ի առավոտյան Մինսկի տրակտորի գործարանի մոտ հատուկ նշանակության ջոկատի անդամները ցրել են գործարանի տարածքում հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի. Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտե...