ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՕՄՕՆ-ի աշխատակիցները ցրել են Մինսկի տրակտորի գործարանի մոտ հավաքված մարդկանց
Օգոստոսի 19-ի առավոտյան Մինսկի տրակտորի գործարանի մոտ հատուկ նշանակության ջոկատի անդամները ցրել են գործարանի տարածքում հավաքված ձեռնարկության աշխատակիցներին․ նրանց աջակցելու համար գործարանի մոտ էին ժամանել նաև Մինսկի շարժիչների գործարանի աշխատակիցները և այլ ակտիվիստներ: Այս մասին հայտնում է Tut.by-ն:
Նշվում է, որ Մինսկի տրակտորային գործարանի մուտքի մոտ հավաքվել էին գործարանի այն աշխատակիցները, որոնք նախօրեին գլխավոր տնօրենի հետ պայմանավորվածության համաձայն իրենց հաշվին արձակուրդի դիմումներ են գրել, սակայն այսօր չեն կարողացել մտնել գործարանի տարածք:
Նշվում է, որ խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է, որոնց անցաքարտերն արգելափակվել են, մինչդեռ նրանց մյուս գործընկերները, որոնք արձակուրդի դիմում չեն գրել, կարողացել են հեշտությամբ մուտք գործել գործարանի տարածք։
«Մինսկի տրակտորի գործարանի աշխատակիցներին միացել են ոչ անտարբեր մարդիկ, ինչպես նաև Մինսկի շարժիչների գործարանի որոշ աշխատակիցներ։ Սակայն հավաքվածներին ցրել է հատուկ նշանակության ջոկատը։ Ավելի ուշ մարդիկ կրկին հավաքվել են գործարանի մոտ, բայց անվտանգության աշխատակիցները, որոնք այդ պահին համալրվել էին լրացուցիչ ուժերով, կրկին թույլ չտվեցին նրանց տեղում հավաքվել»,- գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:
Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին։
[a082993811f3e88240d92c24ab31875a.jpg]
[f7637835508b983e114827fc85013725.jpg]
[07ddb9721a8f1691f357e599de7804b3.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսինս և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսում թատրոնի դերասաններն ու լրագրողները աշխատանքից հեռացման դիմումներ են ներկայացնում
Բելառուսի մշակույթի նախարար Յուրի Բոնդարն այսօր Յանկա Կուպալայի անվան թատրոն է ժամանել, որի աշխատակիցները նրան աշխատանքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիխանովսկայան Եվրոպայի ղեկավարներին կոչ է արել չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները
Բելառուսի նախագահ Ալեքեսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսյական տեսաուղերձով դիմել է Եվրոպական խորհրդին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին
Մինսկում հրաժեշտ են տվել ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկուն: Նրա թաղմանը եկել են հարյուրավոր մարդիկ: ԶԼՄ-նե...