Պեսկովը `ՌԴ-ի կողմից Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավորություններ ունի Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերել միջազգային համաձայնագրերի շրջանակներում, սակայն այժմ նման օգնության անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում է Meduza պարբերականը:
Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանն ընդունում է Բելառուսում անցկացված ընտրությունների արդյունքները և այդ երկրում տիրող իրավիճակը համարում է Բելառուսի ներքին գործը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Բելառուսում տիրող իրավիճակին արտաքին միջամտության փորձեր են կատարվում: Թե ով է նման փորձեր կատարում, Պեսկովը չի հստակեցրել:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև օգոստոսի 14-ի և 15-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել, որոնցից հետո Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բելառուսին՝ երկու երկրների միջև գործող համաձայնագրերի հիման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...