Մոսկվայում հայ երիտասարդ է սպանվել՝ ծնունդով Ախալքալաքի Կորխ գյուղից, ևս մեկը վիրավոր է
Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից մի երիտասարդ է զոհվել, մյուսը վիրավոր է:
Անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և բանվորների բրիգադի միջև: Տղամարդը մեղադրել է 5 ճանապարհային աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան և կրակ է արձակել նրանց ուղղությամբ: Այս մասին գրել է Jnews.ge-ն։
31-ամյա բանվոր Գ.Մակարյանը վիրավորվել է ազդրից, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Երկրորդ երիտասարդը՝ 32-ամյա Ն. Աթանյանը վիրավորվել է որովայնի հատվածում, մինչ շտապօգնության գալը նա տեղում մահացել է: Երկու երիտասարդներն էլ Կորխ գյուղից են, նրանք վաղուց տեղափոխվել են ապրելու Ռուսաստանի Բելորեչենսկ քաղաք:
Մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Միանգամից երեք հոդվածներով հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Երկու կամ ավելի անձանց մահափորձ», «Ապօրինի հրազեն ձեռք բերել, տեղափոխել, վաճառել, պահել, փոխադրել կամ կրել»:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...