Լուկաշենկոն հերքել է երկրում ռուսական ռազմական ներկայության մասին լուրերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մարզերի ղեկավարների հետ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հերքել է երկրում արտասահմանյան ռազմական ներկայության մասին լուրերը, գրում է belta.by կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահը դժգոհել է համացանցում տարածվող սխալ տեղեկություններից։
«Եվս մի խնդիր էլ ֆեյքերն են։ Համացանցում բացահայտ սուտ է․ Բելառուսում արտասահմանյան զորքեր, Ռուսաստանի Դաշնությունից տեխնիկա․․․Երևի տեսել եք արդեն ինչպես են տարածում, վերցնում են ռազմական տեխնիկայի շարասյան նկար՝ անհայտ ժամանակներից, անհայտ մարդկանց պատկանող և անհայտ ճանապարհներով անցնող, և պետք է ասել, որ դրանք ռուսական սահմանից Օրշա են շարժվում»,-նշել է պետության ղեկավարը։
«Նկարել են՝ իրենք էլ չհասկանալով, որ դրանք բելառուսական, և ոչ թե ռուսական զրահափոխադրիչներ են, և որ դրանք շարժվել են արևմտյան սահմանի ուղղությամբ, այն բանից հետո, երբ որոշում կայացրինք, որ պետք է պետական ինքնիշխանության և անկախության, պետական սահմանի պաշտպանության համար հավելյալ միջոցներ ձեռնարկել»,-նշել է նախագահը և հավելել, որ ներկա պահին այլ պետությունների զինված ուժերից որևէ մարդ իրենց երկրում չկա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 16-ին ռուսական E95 և M1 մայրուղիներում «Ռոսգվարդիայի» ուժերի մեքենաներին նման «Ուրալ» և «ԿամԱԶ» մակնիշի, առանց համարանիշների ու տարբերակիչ նշանների մի քանի տասնյակ բեռնատարներ են նկատել, որոնք շարժվել են Բելառուսի հետ սահմանի ուղղությամբ: Այս մասին գրել էր Conflict Intelligence Team-ը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...