«Հրապարակ». Հայկ Մարությանն ու կինը խոչընդոտել են Վիկտոր Մնացականյանի պաշտոնի նշանակվելուն
«Դեռևս հունվարին մենք գրել էինք, որ Կենտրոնի նախկին համայնքապետ Վիկտոր Մնացականյանին պաշտոն են առաջարկել․ առաջարկն արել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թվում էր՝ նշանակումն օրերի հարց է, բայց տեղի չունեցավ։
Խոսքը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնի մասին էր՝ կալանավորված Վահագն Վերմիշյանի փոխարեն։ Իշխանական մեր աղբյուրները պատմեցին, որ նշանակումը չի կայացել Հայկ Մարությանի և նրա կնոջ ջանքերով։
Իմանալով, որ երկուշաբթի օրը լինելու է Մնացականյանի հրամանը, ամուսինները հանգստյան օրը հյուրընկալվել են կառավարական ամառանոցում և Նիկոլ Փաշինյանին համոզել, որ չեղարկի որոշումը։ Հիմնավորել են, որ թաղապետի պաշտոնից Մնացականյանն ազատվել է չարաշահումների պատճառով, թեև իրականում ազատվել է սեփական դիմումով։
Ի դեպ, Մարությանը եթե հեռացվի պաշտոնից, հիմքում կլինեն քաղաքապետարանում կոռուպցիոն ինչ-որ գործարքների հետ կապված բացահայտումները, որոնց մասին Փաշինյանը վերջերս է տեղեկացել»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...