Ձերբակալել են Բեյրութի նավահանգստի տնօրենին
Բեյրութի նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Քրեյթեմին ձերբակալել են: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ քննիչները բերման ենթարկված պաշտոնյային հարցաքննել են 4 ժամից ավելի՝ նրա փաստաբանի ներկայությամբ:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ նաև հրահանգ է տրվել՝ ձերբակալելու նաև Լիբանանի մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերին:
Բեյրութի պայթյունի գործով ձերբակալված ևս 21 մարդու գործի քննության ընթացքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ Լիբանանի մայրաքաղաքում ևս մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրությունը, որը սահմանվել էր պայթյունից հետո: Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մահացել է ավելի քան 170 մարդ, 6000 մարդ վիրավորվել է: Շուրջ 300 հազար մարդ մնացել է անօթևան:
Լիբանանի քաղաքացիները պայթյունի մեջ մեղադրում են իշխանություններին անփութության համար: Ցույցերի ֆոնին կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...