Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել
Բելառուսի ընդդիմադիր համակարգող խորհուրդը գործող իշխանություններին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել նախագահական ընտրութjուններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան:
«Համակարգող խորհուրդը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը անհապաղ բանակցություններն են, ինչպես նաև օրինականության վերականգնման մեխանիզմների մշակումն ու նոր ընտրությունների անցկացումը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կովալկովան:
Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Այսօր ևս բողոքի ակցիաներ են անցկացվել, որի մասնակիցները երկրի ՆԳՆ շենքի մոտից տեղափոխվել են Կառավարական տան մոտ:
Այնտեղ նրանք շարունակել են խաղաղ հանրահավաքը: Նշվում է, որ իրավապահները չեն խոչընդոտում հավաքվածներին:
Ընդդիմադիրների կողմնակիցները շարունակում են իրենց դգոհությունը հայտնել նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող էր ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը, իսկ Տիխանովկայան ստացել էր ձայների 10 տոկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...