«Ժողովուրդ». Ինչու ՍԴ դատավոր դառնալու որոշումից հրաժարվեց կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը:
Հիշեցնենք` երեկ հայտարարություն տարածելով նա հայտնել էր, թե Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը` աննպատակահարմար:
Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը սվիններով էր ընդունել կառավարության թեկնածուին, և նրա հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն էր հասունացել:
Եվ մի քանի նիստ անելուց և իրավիճակը հասկանալուց հետո իշխող խմբակցությունը հասկացել է, որ անհնար է դառնում կառավարել խմբակցությանը և այնպես անել, որ կողմ ձայներ ապահովեն, ու այդ մասին անկեղծորեն ասել են կառավարությանը:
Ըստ այդմ՜ արդեն նախկին թեկնածուին` Ավետիսյանին, խորհուրդ են տվել հրաժարվել, և վերջինս էլ հանաձայնել է: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ կառավարությունը նոր թեկնածու է փնտրում, սակայն իշխող թիմն ուզում է ամեն ինչ անել, որ նա չլինի հենց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեկնածուն:
Մի մասի համար նույնիսկ նախընտրելի է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Միևնույն ժամանակ ընդգծենք, որ Վահրամ Ավետիսյանի տապալումը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լոբբինգի արդյունքն էր»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...