ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պոնչիկանոցներ մտած անձանց ոստիկանները բռնել են. նրանք ձերբակալվել են
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով վարչական տարածքներում պարբերաբար շրջայցեր են կատարում, ինչը հաճախ հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հանցանքի վայրում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Օգոստոսի 17-ին Կենտրոն վարչական տարածքում այդպես էլ եղել էր: Ժամը 1-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ երեք դիմակավոր փորձում են գողություն անել Մաշտոցի պողոտայի պոնչիկանոցից: Հերթապահն ահազանգը տարածքում շրջայց իրականացնող կարգախմբերին էր փոխանցում, երբ քաղաքացին կրկին ահազանգեց, թե ոստիկանները նրանց արդեն բռնել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի ծառայողները շրջայցի ընթացքում նկատել էին կասկածելի երեք երիտասարդի, բռնել և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Երիտասարդներից մեկը Հարավարևմտյան թաղամասից էր, մյուսը` Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղից, երրորդը հաշվառված էր Հրազդան քաղաքում:
Լինգով բացել էին պոնչիկանոցի դռները, հյութեր գողացել ու փախել, սակայն Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում ոստիկանները բռնել էին:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության տեսանյութը
Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...