Փողերի լվացման մեջ մեղադրվող քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն է
ՀՀ ազգային անվտանգությունը քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման մեջ։ ԱԱԾ հաղորդագրության մեջ նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել 2009 թ-ին, երբ Երևանի քաղաքապետը Գագիկ Բեգլարյան էր։
Ըստ հաղորդագրության՝ 27.05.2009 թ-ին, 06.05.2009 թ-ին ձևականորեն հրավիրված Երևանի ավագանու նիստերին քննարկել և հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ մակերեսով անշարժ գույքը, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիներս ձեռք են բերել սեփականության իրավունք: Այնուհետև, որոշ ժամանակ անց՝ 02.02.2011 թ-ին, 10.02.2011 թ-ին, 01.06.2011 թ-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Արդյունքում՝ այս գործողությունների արդյունքում հասցվոծ վնասը կազմել է 235 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը հետախուզվում է այս տարվա մարտի 24-ից։ Նա մեղադրյալ էր ներգրավվել պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը հափշտակելու համար։ Հունիսի 3-ից հետախուզվում է նաև նրա եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...