Արամուսի մանկապարտեզը կառուցվում է ապօրինի կառուցված ռեստորանների օրինականացման արդյունքում. վարչապետ
«Պիտի ընենց գյուղապետ ընտրեք, որ չգողանա, ընենց կառավարություն ընտրեք, որ չգողանա, հանգիստ հարկերը վճարեք, ապրեք»,- այսօր Արամուս գյուղում բնակիչների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն Արամուսում ծանոթացավ մանկապարտեզի շինարարական աշխատանքներին. 40 տարվա ընթացքում առաջին անգամ այստեղ մանկապարտեզ է կառուցվում:
Համայնքի ղեկավարը հայտնեց, որ ծրագրի արժեքը 433 մլն դրամ է և այդ միջոցներն ապօրինի շինությունների՝ հիմնականում խոշոր ռեստորանների օրինականացման հաշվին մուտք արված միջոցներն են։
«Դա էլ է հետաքրքիր փաստ, փաստորեն, այս մանկապարտեզը կառուցվում է ապօրինի կառուցված ռեստորանների օրիկնականացման արդյունքում ձևավորված գումարների հաշվին»,- ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...