Վրաստանի կառավարությանը պատկանող ինքնաթիռը նախօրեին Մինսկ է մեկնել
Վրաստանի կառավարությանը պատկանող Mitsubishi Challenger 850 բիզնես դասի օդանավը նախօրեին Մինսկ է մեկնել․ այս ինքնաթիռով սովորաբար մեկնում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է The Bell-ի թելեգրամյան ալիքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավը Բելառուսի մայրաքաղաքում երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում է վայրէջք կատարել։ Այն Մինսկի օդանավակայանում մոտ մեկ ժամ է մնացել, այնուհետև վերադարձել է Թբիլիսի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մինսկում նախօրեին ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցն է անցկացվել։ Tut.by կայքի գնահատականներով` իր ձայնը բարձրացնելու համար փողոց է դուրս եկել Բելառուսի առնվազն 200 000 քաղաքացի։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև...
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում...