Թուրքիայում ՔԱԿ-ի անդամի են ձերբակալել, որի ճամպրուկում 37 կգ տրոտիլ է եղել
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) անդամի ձերբակալության մասին․ քուրդ զինյալն իր հետ 37 կգ տրոտիլ պայթուցիկ նյութ է ունեցել, գրում է aa.com.tr կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի տարբեր քաղաքներում ահաբեկչություն ծրագրած տղամարդուն ձերբակալելու գործողությունն իրականացվել է ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Ադանայի նահանգում։
Հաղորդվում է, որ պայթուցիկով լի ճամպրուկով քուրդ զինյալը կանգնեցրել է մայրուղով ընթացող մեքենաներից մեկն ու վարորդին խնդրել իրեն մոտակա բնակավայրերից մեկի մոտ իջեցնել։
Ճանապարհին՝ անցակետերից մեկում, մեքենան կանգնեցվել է, զինյալը՝ չեզոքացվել։
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև...
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում...