Երկու մարդ է զոհվել Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ
Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը՝ Մինսկում: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Կարանիկը, որը բողոքողների խնդրանքով դուրս է եկել Բելառուսի առողջապահության նախարարության շենքի առեւ հավաքված բժիշկների մոտ։
Նրա խոսքերով՝ հիվանդանոցներում կա 158 մարդ, երեքը՝ ծանր վիճակում: Մնացած բոլորի վիճակը կայուն է, ոչ կրիտիկական: Օկրեստին փողոցում կա վեց ձերբակալված, որոնք բժիշկները հետազոտում են: Նախարարն ասել է, որ բժիշկներին թույլ են տալիս մտնել իրավախախտների մոտ։
Բժիշկների հիմնական պահանջն այն է, որ իրենց թույլատրվի մտնել մեկուսարաններ՝ պացիենտներին հետազոտելու եւ հոսպիտալացման հարցը լուծելու համար, հայտնում է Sputnik-Belarus-ը:
Կարանիկը հայտարարել է, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի այն մասին, թե իբր 83 մարդ անհայտ կորել է բողոքի ցույցերի ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...