Երևանում բախվել են Volkswagen Jetta-ն ու MIni cooper-ը. վերջինս բախվել է էլեկտրասյանն ու քոլեջի պատին. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի դիմաց, բախվել են MIni cooper և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնսսվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, իսկ մյուսին՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բախման հետևանքով էլ MIni cooper-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էկեկտրասյանը, կոտրել արտաքին լուսավորման սարքը, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել քոլեջի պատին:
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրսստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...