Երևանի Նոր Նորք վ/շ-ում, Չարենցավանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում 11 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 20․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 7-րդ զանգվածի (ամբողջությամբ), Սարգիսաշեն թաղամասի, Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատների, բազմաբնակարան շենքերի և հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի, Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10ա, 10, 12, 18 բազմաբնակարան շենքերի, Գեղամա փողոցի, Չարենցի փողոցի թիվ 1–ից 42 առանձնատների և հարակից հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...