ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի հաստատել Իրանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու ամերիկյան բանաձևը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ բանաձևին կողմ է քվեարկել 2 պետություն՝ ԱՄՆ-ը և Դոմինիկյան Հանրապետությունը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, ևս 11 երկիր ձեռնպահ է քվեարկել:
Զենքի ներմուծման գործող էմբարգոյի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյին երկարաձգման հարցը ՄԱԿ ԱԽ-ում քննարկելու օբյեկտիվ հիմքերը բացակայում են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է առաջիկայում ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամ-երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողով հրավիրել՝ Իրանի միջուկային գործարքի խնդիրը քննարկելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն հայտնել է՝ որն է իր միակ նպատակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր միակ նպատակը` անկախ պետության պահպանումն է: Նրա խոսքերը տարա...
Բելառուսի նախագահն օգնության կոչով է դիմում Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը Ռուսաստանին է դիմել օգնության կոչով: Նա այս քայլին է դիմում նախագահակա...