Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը. ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով Ոստիկանության Երևան քաղաքի քրեական-հետախուզության բաժինը, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժինը երեկ բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին:
Կայքի տեղեկություններով, իրավապահները դեպքի վայր են գնացել չորս մեքենայով, դիմակավորված եւ նրան տարել են Ոստիկանության Արավկիրի բաժին: Մենք տեղեկացանք, որ նրան տարել են ապօրինի զենք-զինամթեքր պահելու կասկածանքով և մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել են Վինչեստր տեսակի զենք, որը սակայն օրինական է եղել:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա բերման է ենթարկվում: Այս տարվա հունիսին ևս Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման էին ենթարկել քրեական հեղինակությանն ու նրան ուղեկցող անձանց։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...