«Բելավիա» պետական ավիաընկերության աշխատակիցները միացել են Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաներին
Բելառուսական «Բելավիա» պետական ավիաընկերության և Մինսկի օդանավակայանի աշխատակիցները միացել են երկրում տեղի ունեցող ցույցերի ժամանակ ուժայինների կիրառած բռության դեմ բողոքի ակցիային:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով բելառուսական աղբյուրին, բողոքի ցույցի մասնակիցները փողոց են դուրս եկել «Մենք դեմ ենք բռնությանը», «Կանգնեցրեք բռնությունը», «Մեզ ճշմարտությունն է պետք» և «Վերադարձրու մեր ձայները» գրությամբ պաստառներով, ինչպես նաև սպիտակ և կարմիր փուչիկներով: Բացի այդ, նրանք վանկարկում էին «Ավիացիան ժողովրդի հետ է»:
«Մենք կողմ ենք ազնիվ ընտրություններին, դեմ ենք սադրանքներին, որոնք սկսվել են, երբ ներս չեն թողել ո՛չ մեր թեկնածուներին, ո՛չ դիտորդներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև...
Լուկաշենկոն հայտնել է՝ որն է իր միակ նպատակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր միակ նպատակը` անկախ պետության պահպանումն է: Նրա խոսքերը տարա...