Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա. Shamshyan
Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Այգևան գյուղի սկզբնամասում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Սմբատ Ս-ի վարած BMW մակնիշի և Նորապատ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորները՝ Նորապատ գյուղի բնակիչներ, 51-ամյա Լիանա Խ-ն, 2-ամյա Նարե Խ-ն, 9-ամյա Աննա Խ-ն, 7-ամյա Լիանա Խ-ն և 51-ամյա Անահիտ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Սմբատ Ս-ն՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն էլ բախվել ու փլուզել է բնակչի տան քարե պարիսպը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...